13:44  ,  5 նոյեմբերի, 2012

Երկրպագուներն ընտրեցին Հենրիխ Մխիթարյանին

Դոնեցկի «Շախտյորի» պաշտոնական կայքում անցկացված հարցման արդյունքում Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է ուկրաինական ակումբի՝ հոկտեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստ:

Հարցմանը մասնակցած 817 երկրպագուներից 440-ը (53,86 տոկոս) իրենց ձայնը տվել են Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպանին:

Երկրորդ տեղը զբաղեցրած բրազիլացի կիսապաշտպան Ալեքս Տեյշեյրայի օգտին քվեարկել են 158 երկրպագուներ (19,34 տոկոս): Լավագույն եռյակը եզրափակել է Բրազիլիայի հավաքականի թեկնածու Ֆերնանդինյոն՝ 105 ձայն (12,85 տոկոս), հաղորդում է «Շախտյորի» պաշտոնական կայքը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում