13:44 5 նոյեմբերի, 2012Դոնեցկի «Շախտյորի» պաշտոնական կայքում անցկացված հարցման արդյունքում Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է ուկրաինական ակումբի՝ հոկտեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստ:
Հարցմանը մասնակցած 817 երկրպագուներից 440-ը (53,86 տոկոս) իրենց ձայնը տվել են Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպանին:
Երկրորդ տեղը զբաղեցրած բրազիլացի կիսապաշտպան Ալեքս Տեյշեյրայի օգտին քվեարկել են 158 երկրպագուներ (19,34 տոկոս): Լավագույն եռյակը եզրափակել է Բրազիլիայի հավաքականի թեկնածու Ֆերնանդինյոն՝ 105 ձայն (12,85 տոկոս), հաղորդում է «Շախտյորի» պաշտոնական կայքը:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.