18:20  ,  8 հուլիսի, 2023

Հայաստանի հավաքականի խաղացողը հեռացավ «Ալաշկերտից»

Հայաստանի հավաքականի հարձակվող Արթուր Միրանյանը հեռացավ «Ալաշկերտից»։ Ավարտվել է պայմանագրի ժամկետը, հաղորդում է երեւանյան ակումբի մամուլի ծառայությունը։

«Ալաշկերտը» շնորհակալություն է հայտնում ֆուտբոլիստին աշխատանքի համար և հաջողություն է մաղթում հետագա կարիերայում։

27-ամյա ֆուտբոլիստը Դոնեցկի «Շախտյորի» սան է, ներկայացրել է ուկրաինական ակումբի Մ-17 և Մ-19 թիմերը: Նա այս տարվա փետրվարին էր միացել «Ալաշկերտին»։

Միրանյանը հանդես է եկել նաև մակեդոնական «Վարդարում», Երևանի «Փյունիկում» և «Ուրարտուում», որից հեռացել էր անցած տարվա հուլիսին եւ մինչեւ «Ալաշկերտ» տեղափոխվելը ակումբ չուներ։

Փորձառու ֆուտբոլիստը ներկայացրել է Ուկրաինայի Մ-17, Մ-18, Մ-19 հավաքականները, որոնց կազմում հանդես է եկել Հայաստանի հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովի գլխավորությամբ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով