18:20 8 հուլիսի, 2023Հայաստանի հավաքականի հարձակվող Արթուր Միրանյանը հեռացավ «Ալաշկերտից»։ Ավարտվել է պայմանագրի ժամկետը, հաղորդում է երեւանյան ակումբի մամուլի ծառայությունը։
«Ալաշկերտը» շնորհակալություն է հայտնում ֆուտբոլիստին աշխատանքի համար և հաջողություն է մաղթում հետագա կարիերայում։
27-ամյա ֆուտբոլիստը Դոնեցկի «Շախտյորի» սան է, ներկայացրել է ուկրաինական ակումբի Մ-17 և Մ-19 թիմերը: Նա այս տարվա փետրվարին էր միացել «Ալաշկերտին»։
Միրանյանը հանդես է եկել նաև մակեդոնական «Վարդարում», Երևանի «Փյունիկում» և «Ուրարտուում», որից հեռացել էր անցած տարվա հուլիսին եւ մինչեւ «Ալաշկերտ» տեղափոխվելը ակումբ չուներ։
Փորձառու ֆուտբոլիստը ներկայացրել է Ուկրաինայի Մ-17, Մ-18, Մ-19 հավաքականները, որոնց կազմում հանդես է եկել Հայաստանի հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովի գլխավորությամբ։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.