Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի «Ուրարտու» - «Զրինսկի» հանդիպումը կսպասարկի Մալթան ներկայացնող մրցավարական կազմը։
Խաղի գլխավոր մրցավարը կլինի Ֆիլիպ Ֆարուջան։ Նրան կօգնեն Լյուկ Պորտելին և Ալան Կամիլիերին, չորրորդ պաշտոնյան կլնի Ալեքս Ջոնսոնը, հաղորդում է երեւանյան ակումբի մամուլի ծառայությունը
Թիմերի առաջին խաղը տեղի կունենա հուլիսի 11-ին «Ուրարտու» մարզադաշտում և կմեկնարկի 19:00-ին։
Պատասխան հանդիպումը կլինի մեկ շաբաթ անց Բոսնիա և Հերցեգովինայում:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում