20:09  ,  4 հուլիսի, 2023

Պրեմիեր լիգան վերհիշել է Մխիթարյանի եւ Ժիրուի «կարիճ» հարվածով գոլերը (տեսանյութ)

Անգլիական Պրեմիեր լիգան սոցիական ցանցերում տարածած տեսանյութով վերհիշել է Հայաստանի հավաքականի նախկին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի եւ Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Օլիվիե Ժիրուի «կարիճ» հարվածով գոլերը Անգլիայի առաջնությունում։

Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում «կարիճ» հարվածով գրավել էր «Սանդերլենդի» դարպասը 2016-2017 թվականների մրցաշրջանում։

Ժիրուն «Արսենալի» կազմում գրավել էր «Քրիսթալ Փելասի» դարպասը նույն մրցաշրջանում՝ արժանանալով տարվա լավագույն գոլի մրցանակին (FIFA Puskás Award)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով