15:36  ,  30 հունիսի, 2023

WTA 250․ Աշխարհի առաջին ռակետը թունավորման պատճառով հրաժարվել է կիսաեզրափակիչից

Աշխարհի առաջին ռակետ Իգա Շվյոնտեկը հրաժարվեց Գերմանիայի Բադ Հոմբուրգ քաղաքում անցկացվող WTA 250 շարքի մրցաշարի կիսաեզրափակիչից։ Մրցակիցը իտալացի Լյուչյա Բրոնցետին էր, որն առանց պայքարի դուրս եկավ եզրափակիչ։

«Ափսոսանքով պետք է հայտնեմ, որ ստիպված եմ հրաժարվել մասնակցությունից։ Անհանգիստ գիշեր եմ անցկացրել բարձր ջերմության եւ հնարավոր սննդային թունավորման պատճառով»,- սոցիալական ցանցերում գրել է Իգա Շվյոնտեկը։

Հուլիսի 3-ին մեկնարկելիք Ուիմբլդոնի մրցաշարի առաջին շրջանում Իգա Շվյոնտեկը կմրցի չինացի Չժու Լինի հետ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով