Ֆորմուլա-1-ի ամենաթանկ թիմը «Ֆերարին» է, որը գնահատվում է 3,13 միլիարդ դոլար, հաղորդում է մարզական բիզնես լրատվությամբ եւ խորհրդատվությամբ զբաղվող Sportico ընկերությունը։ Ամենաշահութաբեր թիմը «Մերսեդեսն» է։
- «Ֆերարի»՝ 3,13 միլիարդ դոլար (50 միլիոն զուտ շահույթ 2022 թվականին)
- «Մերսեդես»՝ 2,7 միլիարդ դոլար (114 միլիոն դոլար)
- «Ռեդ Բուլ»՝ 2,42 միլիարդ դոլար (4 միլիոն դոլար)
- «Մաքլարեն»՝ 1,56 միլիարդ դոլար (−8 միլիոն դոլար կորուստ)
- «Աստոն Մարտին»՝ 1,14 միլիարդ դոլար (−55 միլիոն դոլար կորուստ)
- «Ալպին»՝ 1,08 միլիարդ դոլար (35 միլիոն դոլար)
- «Ալֆա Տաուրի»՝ 905 միլիոն դոլար (4 միլիոն դոլար)
- «Ալֆա Ռոմեո»՝ 815 միլիոն դոլար (8 միլիոն դոլար)
- «Ուիլյամս»՝ 795 միլիոն դոլար (−12 միլիոն դոլար կորուստ)
- «Հաաս»՝ 710 միլիոն դոլար (6 միլիոն դոլար)
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում