21:33  ,  27 հունիսի, 2023

«Ուիմբլդոն»․ Էլինա Ավանեսյանը հաղթանակով սկսեց որակավորման փուլը

Աշխարհի 64-րդ ռակետ, ռուսաստանցի Էլինա Ավանեսյանը հաղթանակով մեկնարկեց Ուիմբլդոնի մրցաշարի որակավորման փուլում։

Հայ թենիսիստուհին մրցեց աշխարհի 288-րդ ռակետ, մեքսիկացի Ֆերնանդա Կոնտրերաս Գոմեսի հետ եւ առավելության հասավ 6:3, 6:0 հաշվով։

Հաջորդ շրջանում Էլինա Ավանեսյանի մրցակիցը կլինի աշխարհի 162-րդ ռակետ, ավստրալացի Սթորմ Հանթերը։ Մրցախաղը տեղի կունենա հունիսի 28-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով