18:53  ,  23 հունիսի, 2023

Կվարացխելիայի գոլը լավագույնն է Իտալիայի ավարտված առաջնությունում (տեսանյութ)

Իտալիայի չեմպիոն «Նապոլիի» վրացի կիսապաշտպան Խվիչա Կվարացխելիայի գոլը «Ատալանտայի» դեմ խաղում ճանաչվել է լավագույնը Իտալիայի ավարտված առաջնությունում։

«Նապոլին» 26-րդ տուրի այդ խաղում առավելության էր հասել 2:0 հաշվով։

22-ամյա Կվարացխելիան ավարտված մրցաշրջանում «Նապոլիի» հետ մասնակցել է 43 հանդիպման, խփել է 14 գոլ, կատարել 17 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով