15:28  ,  23 հունիսի, 2023

ԵԽ․ Էլմիրա Կարապետյանը եւ Բենիկ Խլղաթյանը՝ արծաթե մեդալակիրներ

Էլմիրա Կարապետյանը եւ Բենիկ Խլղաթյանը Եվրոպական խաղերի թիմային պայքարում նվաճեցին արծաթե մեդալներ։

Լեհաստանի Վրոցլավ քաղաքում անցկացվող հրաձգության մրցաշարում Բենիկ Խլղաթյան -  Էլմիրա Կարապետյան զույգը  10մ  օդամղիչ ատրճանակ միքս մրցաձեւում  գրավեց երկրորդ տեղը։ Նրանք գրանցեցին նաեւ Եվրոպական խաղերի ռեկորդ 581 միավոր արդյունքով։

Հիշեցնենք, որ հունիսի 22-ին Էլմիրա Կարապետյանն ու Բենիկ Խլղաթյանը նույն մրցաձեւի անհատական պայքարում չէին հաղթահարել որակավորման փուլի արգելքը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում