17:28  ,  21 հունիսի, 2023

Հայաստանը 7 ոսկե մեդալ է նվաճել հաշմանդամային բազկամարտի Եվրոպայի առաջնությունում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Հայաստանի Հաշմանդամային սպորտի ֆեդերացիայի պատվիրակությունը  Մոլդովայի մայրաքաղաք Քիշնեւում 15 մարզիկով մասնակցել է հաշմանդամային բազկամարտի Եվրոպայի 24-րդ առաջնությանը, հաղորդում է ԿԳՄՍՆ-ի կայքը:

Հայ բազկամարտիկները մրցել են ձախ և աջ ձեռքերով՝ նվաճելով 7 ոսկե, 5 արծաթե և 9 բրոնզե մեդալ: Առաջնությանը 31 երկրի մարզիկներ են մասնակցել:

Եվրոպայի չեմպիոններ են հռչակվել Սարգիս Ստեփանյանը, Սարգիս Հարությունյանը, Նաիրա Մեսրոպյանը, Սարգիս Խաչատրյանը և Գուրգեն Անտոնյանը: Սարգիս Հարությունյանն ու Նաիրա Մեսրոպյանը ոսկե մեդալներ են նվաճել թե՛ աջ, թե՛ ձախ ձեռքի մրցումներում:

Արծաթե մեդալներին արժանացել են Սերոբ Հովհաննիսյանը,Գուրգեն Անտոնյանը, Սերոբ Աբրահամյանը, Արմեն Ենոքյանը և Հայկ Ստեփանյանը:

Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալները նվաճել են Հովհաննես Ավանեսյանը, Վալտեր Հարությունյանը (աջ և ձախ ձեռքով), Ենոք Անտոնյանը, Սարգիս Գաբրիելյանը,Շահեն Բաբայանը, Սերոբ Հովհաննիսյանը, Ատոմ Ենոքյանը, Սարգիս Խաչատրյանը:

Հայաստանի հաշմանդամային սպորտի ֆեդերացիայի ներկայացուցիչները պատրաստվում են հաշմանդամային բազկամարտի աշխարհի առաջնությանը, որը կմեկնարկի օգոստոսի վերջին Ղազախստանում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում