16:44  ,  4 հունիսի, 2023

«Ռոլան Գարոս»․ Կարեն Խաչանովը դուրս եկավ քառորդ եզրափակիչ

Աշխարհի 11-րդ ռակետ, ռուսաստանցի Կարեն Խաչանովը դուրս եկավ Ֆրանսիայի բաց առաջնության քառորդ եզրափակիչ։

Հայ թենիսիստը մրցեց աշխարհի 48-րդ ռակետ, իտալացի Լորենցո Սոնեգոյի հետ եւ առավելության հասավ չորս սեթում՝ 1:6, 6:4, 7:6 (9:7), 6:1։ Պայքարը տեւեց  3 ժամ եւ 29 րոպե։

Խաչանովի հաջորդ մրցակիցը կլինի սերբ Նովակ Ջոկովիչի եւ պերուացի Խուան-Պաբլո Վարիլյասի դիմակայության հաղթողը։

«Ռոլան Գարոսի» մրցանակային հիմնադրամը 49,6 միլիոն եվրո է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում