16:46  ,  1 հունիսի, 2023

Գալտիեն հայտարարել է Մեսիի հեռանալու մասին

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի ֆրանսիացի գլխավոր մարզիչ Կրիստոֆ Գալտիեն հայտարարել է փարիզյան թիմից աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի 35-ամյա հարձակվող Լիոնել Մեսիի հեռանալու մասին։

«Մեծ պատիվ էր ֆուտբոլի պատմության մեջ լավագույն խաղացողին մարզելը։ «Կլերմոնի» դեմ հանդիպումը վերջինը կլինի Մեսիի համար «Պարկ դե Պրենսում»։ Հույս ունեմ՝ նրան լավ կընդունեն երկրպագուները։ Մեսիի դեմ քննադատությունը համարում են անհիմն»,- Գալտիեի խոսքը մեջբերում է Footmercato-ն։

Մեսին 2021 թվականից է հանդես գալիս ՊՍԺ-ում, որի կազմում մասնակցել է 74 հանդիպման, խփել 32 գոլ, կատարել 35 գոլային փոխանցում։ Նրա պայմանագիրը փարիզյան ակումբի հետ կավարտվի հունիսի 30-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում