13:48  ,  31 մայիսի, 2023

Ռակիտիչ․ Պետք է կատարյալ հանդիպում անցկացնենք եւ նվաճենք գավաթը

Իսպանական «Սեւիլիայի» խորվաթ կիսապաշտպան Իվան Ռակիտիչը հույս է հայտնել, որ Եվրոպայի լիգայի եզրափակիչում իտալական «Ռոմայի» դեմ կցուցադրեն կատարյալ խաղ։

«Մարզիչը հենց սկզբից հստակ ներկայացրել է, թե ինչ է ակնկալում մեզնից։ Եզրափակիչում ոչինչ չի փոխվի։ Պետք է մեր խաղը թելադրենք։ Այս մրցաշարը մեզնից շատ ոչ ոք չի սիրում։ Իսկապես, այդպես ենք տրամադրված։ Պետք է կատարյալ հանդիպում անցկացնենք եւ նվաճենք գավաթը»,- Ռակիտիչի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։

«Սեւիլիա» - «Ռոմա» եզրափակիչը տեղի կունենա մայիսի 31-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:00-ին։

«Սեւիլիան» ամենատիտղոսակիր թիմն է այս մրցաշարի պատմության մեջ։ Մասնակցել է վեց եզրափակիչի, տարել նույնքան հաղթանակ (2006, 2007, 2014, 2015, 2016, 2020)։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով