12:05  ,  31 մայիսի, 2023

ԵԼ-ի եզրափակիչում ՈւԵՖԱ-ի պատվիրակ է նշանակվել Արթուր Ազարյանը

Հունգարիայի մայրաքաղք Բուդապեշտի «Պուշկաշ Արենա» ստադիոնում մայիսի 31-ին անցկացվելիք ֆուտբոլի Եվրոպայի լիգայի եզրափակիչում  ՈւԵՖԱ-ի պատվիրակ է նշանակվել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ֆլխավոր քարտուղար Արթուր Ազարյանը, հաղորդում է ՀՖՖ-ի կայքը:

Եվրոպայի լիգայի գավաթը կվիճարկեն իսպանական «Սեւիլիան» եւ իտալական «Ռոման»։

Հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:00-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում