10:39  ,  31 մայիսի, 2023

Լաուտարո Մարտինեսն ամուսնացել է (ֆոտո)

Աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի եւ Միլանի «Ինտերի» 25-ամյա հարձակվող Լաուտարո Մարտինեսն ամուսնացել է։ Նրա ընտրյալն արգենտինացի մոդել, ինստագրամյան ինֆլյուենսեր Ագուստինա Գանդոլֆոն է։ Նրանք միասին են մի քանի տարի եւ ունեն դուստր։

 Քաղաքացիական պսակադրությունը տեղի է ունեցել Լոմբարդիայում, Կոմո լճի ափին գտնվող Villa d'Este հյուրանոցի այգում։ 120 հյուրերի թվում եղել են նաեւ Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստներ Էմիլիանո Մարտինեսը, Էնցո Ֆերնանդեսը, Ալեքսիս Մաք Ալիսթերը, Նիկոլաս Տալյաֆիկոն, Խերոնիմո Ռուլին եւ Խոակին Կոռեան։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում