17:45  ,  29 մայիսի, 2023

Արտետա․ Թիմն արժանի էր այսպիսի մրցելույթի եւ արդյունքի

Անգլիայի փոխչեմպիոն Լոնդոնի «Արսենալի» իսպանացի գլխավոր մարզիչ Միկել Արտետան մեկնաբանել է Պրեմիեր լիգայի վերջին տուրում «Վուլվերհեմփթոնի» նկատմամբ 5:0 հաշվով հաղթանակը։

«Ցանկանում էինք մրցաշրջանն ավարտել հնարավոր տարբերակներից լավագույն ձեւով, ցուցադրել այն խաղամակարդակը, որն ունեցել ենք մրցաշրջանի մեծ մասին ընթացքում, հաղթել եւ զվարճացնել մեր երկրպագուներին։

Շատ հուզական հանդիպում էր, գեղեցիկ մթնոլորտ էր, հրաշալի կապ է զգացվում եւ մեր խաղացողների եւ երկրպագուների միջեւ։ Այդ ամենը շատ մեծ նշանակություն ունի։

Նախորդ երկու հանդիպումներում մեր խաղացողները հիասթափված էին, ցանկանում էինք ինչ-որ բան փոխել։ Թիմն արժանի էր այսպիսի մրցելույթի եւ արդյունքի՝ մրցաշրջանն արժանապատվորեն ավարտելու համար»,- Արտետայի խոսքը մեջբերում է ակումբի մամուլի ծառայությունը։

«Արսենալը» 38 տուրում վաստակեց 84 միավոր։ Չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» արդյունքն է՝ 89 միավոր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս