21:32  ,  28 մայիսի, 2023

Պրեմիեր լիգա․ Վերջին տուրի բոլոր արդյունքներն ու 3 անհաջողակները (տեսանյութ)

Անգլիայի Պրեմիեր լիգայում տեղի ունեցան վերջին տուրի հանդիպումները։

Նորընծա չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» 0:1 հաշվով (տեսանյութ) պարտվեց «Բրենթֆորդին» եւ առաջնությունն ավարտեց 89 միավորով։ «Բրենթֆորդը» 59 միավորով 9-րդն է։

Փոխչեմպիոն Լոնդոնի «Արսենալը» 5:0 հաշվով (տեսանյութ) առավելության հասավ «Վուլվերհեմփթոնի» նկատմամբ եւ վաստակեց 84 միավոր։

«Վուլվերհեմփթոնը» 13-րդն է՝ 41 միավոր։

«Մանչեսթեր Յունայթեդը» 2:1 հաշվով (տեսանյութ) պարտության մատնեց լոնդոնյան «Ֆուլհեմին» եւ 75 միավորով գրավեց երրորդ տեղը։

«Նյուքասլ Յունայթեդը» 1:1 հաշվով ոչ ոքի խաղաց Լոնդոնի «Չելսիի» հետ եւ 71 միավորով չորրորդն է։

«Լիվերպուլը» 4:4 հաշվով ոչ ոքի ավարտեց հանդիպումը վերջին տեղը գրաված եւ Պրեմիեր լիգայից դուրս մնացած «Սաութհեմփթոնի» հետ։ «Լիվերպուլը» 67 միավորով 5-րդն է եւ կմասնակցի Եվրոպայի լիգային։

«Բրայթոնը» 1:2 հաշվով պարտվեց «Աստոն Վիլային» եւ 62 միավորով 6-րդն է եւ նույնպես նվաճել է Եվրոպայի լիգայի ուղեգիր։

«Աստոն Վիլան» 61 միավորով բարձրացավ 7-րդ տեղ եւ կմասնակցի Կոնֆերենցիաների լիգային։

8-րդ տեղում գտնվող «Տոտենհեմը» 4:1 հաշվով պարտության մատնեց «Լիդս Յունայթեդին», որը 31 միավորով գրավեց նախավերջին տեղը եւ դուրս մնաց Պրեմիեր լիգայից։

«Էվերտոնը» նվազագույն հաշվով հաղթեց «Բորնմուտին» եւ 36 միավորով գրավեց 17-րդ տեղը՝ խուսափելով Պրեմիեր լիգայից դուրս մնալուց։

Երրորդ անհաջողակը «Լեսթեր Սիթին» է, որը 2:1 հաշվով հաղթեց «Վեստ Հեմին», սակայն 34 միավորով զբաղեցրեց 18-րդ տեղը՝ դուրս մնալով Պրեմիեր լիգայից։

«Քրիսթալ Փելասն» ու «Նոթինգեմ Ֆորեսթը» խաղացին ոչ ոքի՝ 1:1:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում