Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջնության 32-րդ տուրից տեղափոխված խաղում «Մանչեսթեր Յունայթեդն» ընդունեց Լոնդոնի «Չելսիին»։ Հոլանդացի Էրիկ տեն Հագի գլխավորած թիմը հաղթեց 4:1 հաշվով։
Դաշտի տերերից աչքի ընկան բրազիլացի կիսապաշտպան Կազեմիրոն, ֆրանսիացի հարձակվող Անտոնի Մարտիալը, պորտուգալացի կիսապաշտպան Բրունու Ֆերնանդեշը եւ անգլիացի հարձակվող Մարկուս Ռեշֆորդը։
«Մանչեսթեր Յունայթեդը» 72 միավորով երրորդն է եւ 2 միավոր առաջ է չորրորդ տեղում գտնվող «Նյուքասլ Յունայթեդից»։ Երկու թիմերն էլ ապահովել են տեղը լավագույն քառյակում եւ Չեմպիոնների լիգայի ուղեգիրը։ «Չելսին» 43 միավորով 12-րդն է։
Անգլիայի առաջնություն, 32-րդ տուր
«Մանչեսթեր Յունայթեդ» - «Չելսի»՝ 4:1 (տեսանյութ)
Կազեմիրո, 6, Անտոնի Մարտիալ, 45+5, Բրունու Ֆերնանդեշ, 73, 11մ, Մարկուս Ռեշֆորդ, 78 - Ժոաու Ֆելիշ, 89
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում