23:54  ,  24 մայիսի, 2023

Մարտինեսի դուբլի շնորհիվ «Ինտերը» հաղթում է առաջին խաղակեսից հետո (տեսանյութ)

Հռոմի «Օլիմպիական» ստադիոնում ընթացող Իտալիայի գավաթի խաղարկության եզրափակիչի առաջին խաղակեսից հետո Միլանի «Ինտերը» 2:1 հաշվով հաղթում է «Ֆիորենտինային»։

Արդեն երրորդ րոպեին խաղի հաշիվը բացեց «Ֆիորենտինայի» արգենտինացի հարձակվող Նիկոլաս Գոնսալեսը (տեսանյութ)։ 29-րդ (տեսանյութ) եւ  37-րդ րոպեներին (տեսանյութ) աչքի ընկավ «Ինտերի» արգենտինացի հարձակվող Լաուտարո Մարտինեսը։

Նա խփեց 100-րդ եւ 101-րդ գոլերն «Ինտերում», պահանջվեց 235 հանդիպում։

Ընդմիջում է։

Հայաստանի հավաքականի նախկին ավագ, կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Ինտերի» պահեստայինների թվում է։

«Ինտերը» պաշտպանում է անցած տարի նվաճած գավաթակրի տիտղոսը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով