09:02  ,  24 մայիսի, 2023

Իտալիայի գավաթի եզրափակիչ․ «Ֆիորենտինա» - «Ինտեր»՝ անոնս

Ֆլորենցիայի «Ֆիորենտինան» ու Միլանի «Ինտերը» մայիսի 24-ին Հռոմի «Օլիմպիական» ստադիոնում կվիճարկեն Իտալիայի գավաթը։ Հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:00-ին։

Իտալիայի գավաթի ընթացիկ խաղարկությունում «Ինտերը» 1/8 եզրափակիչում 2:1 հաշվով հաղթել է «Պարմային», քառորդ եզրափակիչում 1:0 հաշվով պարտության է մատնել «Ատալանտային», կիսաեզրափակիչում էլ երկու հանդիպումների արդյունքում պայքարից դուրս է թողել Թուրինի «Յուվենտուսին»՝ 1:1, 1:0։

«Ֆիորենտինան» 1/8 եզրափակիչում 1:0 հաշվով հաղթել է «Սամպդորիային», քառորդ եզրափակիչում՝ «Տորինոյին» (2:1), կիսաեզրափակիչում՝ «Կրեմոնեզեին» (2:0, 0:0):

«Ֆիորենտինան» Իտալիայի գավաթը նվաճել է 6 անգամ, նախորդ անգամ՝ 2001 թվականին։ Ֆլորենցիայի թիմը նախորդ անգամ եզրափակիչ էր հասել 2014-ին։

«Ինտերը» Իտալիայի 8-ակի գավաթակիր է; Անցած տարվա եզրափակիչում միլանյան թիմը 4:2 հաշվով պարտության է մատնել Թուրինի «Յուվենտուսին»։

«Ինտերն» այս մրցաշրջանում նվաճել է Իտալիայի սուպերգավաթը, դուրս է եկել Չեմպիոնների լիգայի եզրափակիչ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով