09:02 24 մայիսի, 2023Ֆլորենցիայի «Ֆիորենտինան» ու Միլանի «Ինտերը» մայիսի 24-ին Հռոմի «Օլիմպիական» ստադիոնում կվիճարկեն Իտալիայի գավաթը։ Հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:00-ին։
Իտալիայի գավաթի ընթացիկ խաղարկությունում «Ինտերը» 1/8 եզրափակիչում 2:1 հաշվով հաղթել է «Պարմային», քառորդ եզրափակիչում 1:0 հաշվով պարտության է մատնել «Ատալանտային», կիսաեզրափակիչում էլ երկու հանդիպումների արդյունքում պայքարից դուրս է թողել Թուրինի «Յուվենտուսին»՝ 1:1, 1:0։
«Ֆիորենտինան» 1/8 եզրափակիչում 1:0 հաշվով հաղթել է «Սամպդորիային», քառորդ եզրափակիչում՝ «Տորինոյին» (2:1), կիսաեզրափակիչում՝ «Կրեմոնեզեին» (2:0, 0:0):
«Ֆիորենտինան» Իտալիայի գավաթը նվաճել է 6 անգամ, նախորդ անգամ՝ 2001 թվականին։ Ֆլորենցիայի թիմը նախորդ անգամ եզրափակիչ էր հասել 2014-ին։
«Ինտերը» Իտալիայի 8-ակի գավաթակիր է; Անցած տարվա եզրափակիչում միլանյան թիմը 4:2 հաշվով պարտության է մատնել Թուրինի «Յուվենտուսին»։
«Ինտերն» այս մրցաշրջանում նվաճել է Իտալիայի սուպերգավաթը, դուրս է եկել Չեմպիոնների լիգայի եզրափակիչ։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.