00:29  ,  24 մայիսի, 2023

Ռոնալդուի հաղթական գոլը (տեսանյութ)

Ֆուտբոլի Սաուդյան Արաբիայի առաջնության 28-րդ տուրում «Ալ Նասրը» հյուրընկալեց «Ալ Շաբաբին» եւ առավելության հասավ 3:2 հաշվով։

«Ալ Նասրի» հաղթական գոլը խփեց 38-ամյա պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն (տեսանյութ

«Ալ Նասրը» 63 միավորով երկրորդ տեղում է եւ 3 միավոր հետ է առաջատար «Ալ Իթիհադից», որն այս տուրում 1:0 հաշվով հաղթեց «Ալ Բատինին»։ «Ալ Շաբաբը» երրորդն է՝ 53 միավոր։

Սաուդյան Արաբիայի առաջնություն, 28-րդ տուր

«Ալ Նասր» - «Ալ Շաբաբ»՝ 3:2

Տալիսկա, 44, Ղարեեբ, 51, Ռոնալդու, 59 - Գուանկա, 24, 40

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում