20:55  ,  21 մայիսի, 2023

Ալվարեսի գոլը հաղթանակ բերեց «Մանչեսթեր Սիթիին» (տեսանյութ)

Անգլիայի առաջնության 37-րդ տուրում նորընծա չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» սեփական խաղադաշտում մրցեց Լոնդոնի «Չելսիի» հետ եւ առավելության հասավ 1:0 հաշվով։

Կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմի կազմում աչքի ընկավ աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի հարձակվող Խուլիան Ալվարեսը։

36 խաղից հետո «Մանչեսթեր Սիթին» վաստակել է 88 միավոր, «Չելսին» նույնպես անցկացրել է 36 խաղ եւ 12-րդն է՝ 43 միավոր։

Անգլիայի առաջնություն, 37-րդ տուր

«Մանչեսթեր Սիթի» - «Չելսի»՝ 1:0 (տեսանյութ)

Խուլիան Ալվարես, 12

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով