00:56  ,  21 մայիսի, 2023

«Բարսելոնան» պարտվեց «Ռեալ Սոսիեդադին» (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 35-րդ տուրում նորընծա չեմպիոն «Բարսելոնան» ընդունեց «Ռեալ Սոսիեդադին», որի ֆուտբոլիստները իսպանացի Չավիի գլխավորած թիմի համար կազմեցին չեմպիոնական միջանցք։

«Բարսելոնան» սեփական խաղադաշտում պարտություն կրեց 1:2 հաշվով։

Չորրորդ տեղի եւ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի ուղեգրի համար պայքարող «Ռեալ Սոսիեդադի» գոլերը խփեցին իսպանացի կիսապաշտպան Միկել Մերինոն եւ նորվեգացի հարձակվող Ալեքսանդր Սյորլոտը։ Կատալոնական թիմից աչքի ընկավ լեհ հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին (տեսանյութ

«Բարսելոնան» վաստակել է 85 միավոր, «Ռեալ Սոսիեդադը» չորրորդն է՝ 65 միավոր։

Իսպանիայի առաջնություն, 35-րդ տուր

«Բարսելոնա» - «Ռեալ Սոսիեդադ»՝ 1:2 (տեսանյութ)

Ռոբերտ Լեւանդովսկի, 90 - Միկել Մերինո, 5, Ալեքսանդր Սյորլոտ, 71

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում