20:05  ,  20 մայիսի, 2023

«Մանչեսթեր Յունայթեդն» ուժեղ էր «Բորնմուտից», «Լիվերպուլը» ոչ ոքի խաղաց «Աստոն Վիլայի» հետ (տեսանյութ)

Անգլիայի առաջնության 37-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվեց «Բորնմուտին» եւ հաղթեց նվազագույն հաշվով։ Միակ գոլը 9-րդ րոպեին խփեց բրազիլացի կիսապաշտպան Կազեմիրոն։

36 խաղից հետո «Մանչեսթեր Յունայթեդը» 69 միավորով հավասարվեց երրորդ տեղում գտնվող «Նյուքասլին» (36 խաղ) եւ չորրորդն է։ 

«Լիվերպուլը» 1:1 հաշվով ոչ ոքի խաղաց «Աստոն Վիլայի» հետ։

27-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց «Աստոն Վիլայի» անգլիացի կիսապաշտպան Ջեյքոբ Ռեմսին։ 89-րդ րոպեին պատասխան գոլը խփեց բրազիլացի հարձակվող Ռոբերտո Ֆիրմինոն։ 

 «Լիվերպուլը»  66 միավորով 5-րդ տեղում է։ «Աստոն Վիլան» 58 միավորով 7-րդն է։

Անգլիայի առաջնություն, 37-րդ տուր

«Բորնմուտ» - «Մանչեսթեր Յունայթեդ»՝ 0:1 (տեսանյութ)

Կազեմիրո, 9

«Լիվերպուլ» - «Աստոն Վիլա»՝ 1:1 (տեսանյութ)

Ռոբերտո Ֆիրմինո, 90 - Ջեյքոբ Ռեմսի, 27

Չիրացրած 11մ՝ Օլի Ուոթքինս («Աստոն Վիլա»), 22

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով