00:49  ,  18 մայիսի, 2023

ՉԼ․ «Մանչեսթեր Սիթին» ուժեղ էր «Ռեալից» եւ եզրափակիչում կխաղա «Ինտերի» հետ (ֆոտո, վիդեո)

Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի պատասխան խաղում Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» ընդունեց մրցաշարի անցած տարվա հաղթող Մադրիդի «Ռեալին»։ Կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմն առավելության հասավ 4:0 հաշվով։

Առաջին խաղակեսում դուբլի հեղինակ դարձավ պորտուգալացի կիսապաշտպան Բերնարդու Սիլվան։ Նա աչքի ընկավ 23-րդ (տեսանյութ) եւ 37-րդ րոպեներին (տեսանյութ

76-րդ րոպեին բելգիացի կիսապաշտպան Կեւին Դե Բրույնեի իրացրած տուգանային հարվածից հետո սեփական դարպասը գրավեց Արքայական թիմի բրազիլացի պաշտպան Էդեր Միլիտաոն, որը փորձում էր գնդակը հեռացնել մանչեսթերյան թիմի շվեյցարացի պաշտպան Մանուել Ականջիից։

Ավելացված ժամանակում դաշտի տերերի չորրորդ գոլը խփեց աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի հարձակվող Խուլիան Ալվարեսը (տեսանյութ

Մանչեսթերյան թիմը հսկայական առավելություն ուներ, ստեղծեց 15 գոլային հնարավորություն, 8 հարված կատարեց դարպասին, «Ռեալը»՝ 3 հարված դարպասին։

Մադրիդում տեղի ունեցած առաջին խաղում գրանցվել էր ոչ ոքի՝ 1:1:

Հունիսի 10-ին Ստամբուլում անցկացվելիք եզրափակիչում «Մանչեսթեր Սիթիի» մրցակիցը կլինի Իտալիայի փոխչեմպիոն «Ինտերը», որը կիսաեզրափակիչում պայքարից դուրս էր թողել Իտալիայի անցած տարվա չեմպիոն «Միլանին» (2:0, 1:0)։

Չեմպիոնների լիգա, կիսաեզրափակիչ, պատասխան խաղ

«Մանչեսթեր Սիթի» - «Ռեալ Մադրիդ»՝ 4:0 (տեսանյութ)

Բերնարդու Սիլվա, 23, 37, Էդեր Միլիտաո, 76, ինքնագոլ, Խուլիան Ալվարես, 90+1

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում