00:51  ,  16 մայիսի, 2023

«Լիվերպուլի» 7-րդ անընդմեջ հաղթանակը (տեսանյութ)

Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջնությունում 7-րդ անընդմեջ հաղթանակը տարավ «Լիվերպուլը»։ Գերմանացի Յուրգեն Կլոպի գլխավորած թիմը հյուրընկալվեց «Լեսթեր Սիթիին» եւ առավելության հասավ 3:0 հաշվով։

Դուբլի հեղինակ դարձավ անգլիացի կիսապաշտպան Կյորտիս Ջոնսը։ Գոլ խփեց նաեւ անգլիացի պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը։ Երեք գոլային փոխանցումն էլ կատարեց եգիպտացի հարձակվող Մոհամեդ Սալահը։

«Լիվերպուլը» 65 միավորով 5-րդն է, «Լեսթեր Սիթին» նախավերջինն է՝ 30 միավոր։

Անգլիայի առաջնություն, 36-րդ տուր

«Լեսթեր Սիթի» - «Լիվերպուլ»՝ 0:3 (տեսանյութ)

Կյորտիս Ջոնս, 33, 36, Տրենտ Ալեքսանդր-Առնոլդ, 71

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով