Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջնության 36-րդ տուրում չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» Լիվերպուլում հյուրընկալվեց «Էվերտոնին»։ Կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմն առավելության հասավ 3:0 հաշվով՝ տանելով 11-րդ անընդմեջ հաղթանակը Պրեմիեր լիգայում։
Դուբլի հեղինակ դարձավ Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Իլկայ Գյունդոգանը։ Աչքի ընկավ նաեւ 22-ամյա նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդը, որը Պրեմիեր լիգայի մեկ մրցաշրջանում խփած գոլերի ռեկորդը հասցրեց 36-ի։
«Մանչեսթեր Սիթին» (35 խաղ) 85 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 4 միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող Լոնդոնի «Արսենալից» (35 խաղ)։ «Էվերտոնը» 17-րդն է՝ 32 միավոր։
Անգլիայի առաջնություն, 36-րդ տուր
«Էվերտոն» - «Մանչեսթեր Սիթի»՝ 0:3 (տեսանյութ)
Իլկայ Գյունդոգան, 37, 51, Էրլինգ Հոլանդ 39
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում