Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» 22-ամյա նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդը բարելավեց իր ռեկորդը Պրեմիեր լիգայի մեկ մրցաշրջանում խփած գոլերի քանակով։
36-րդ տուրում կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմը Լիվերպուլում հյուրընկալվել է «Էվերտոնին» եւ առաջին խաղակեսից հետո հաղթում է 2:0 հաշվով։
Երկրորդ գոլը խփեց Հոլանդը, որն առաջին մրցաշրջանն է անցկացնում Անգլիայում եւ առաջնությունում խփել է 36 գոլ (տեսանյութ)։
Այս մրցաշրջանում Հոլանդը նաեւ 12 գոլ է խփել Չեմպիոնների լիգայում, 3 գոլ՝ Անգլիայի գավաթի խաղարկությունում, 1 գոլ՝ Անգլիական լիգայի գավաթի խաղարկությունում։
36 @premierleague goals for @ErlingHaaland!
— Manchester City (@ManCity) May 14, 2023
0-2 #ManCity pic.twitter.com/ILVrDvzeFg
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում