00:57  ,  14 մայիսի, 2023

Մբապեի դուբլը նպաստեց ՊՍԺ-ի հաղթանակին (տեսանյութ)

Ֆրանսիայի առաջնության 35-րդ տուրում չեմպիոն ՊՍԺ-ն տանը մրցեց «Այաչոյի» հետ եւ հաղթեց 5:0 հաշվով։

Դուբլի հեղինակ դարձավ ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն։ 

Հյուրերի դարպասը գրավեցին նաեւ իսպանացի կիսապաշտպան Ֆաբիան Ռուիսն ու մարոկկացի պաշտպան Աշրաֆ Հակիմին, որը վերջնամասում կարմիր քարտ ստացավ։ Ինքնագոլի հեղինակ դարձավ կիսապաշտպան Մոհամեդ Յուսուֆը։

ՊՍԺ-ն 81 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 6 միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող «Լանսից»։ «Այաչոն» 18-րդն է՝ 23 միավոր։

Ֆրանսիայի առաջնություն, 35-րդ տուր

ՊՍԺ - «Այաչո»՝ 5:0 (տեսանյութ)

Ֆաբիան Ռուիս, 22, Աշրաֆ Հակիմի, 33, Կիլիան Մբապե, 47, 54, Մոհամեդ Յուսուֆ, 73, ինքնագոլ

Հեռացումներ՝ Աշրաֆ Հակիմի (ՊՍԺ), 77, Տոմա Մանգանի («Այաչո»), 80

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում