19:57  ,  13 մայիսի, 2023

«Մանչեսթեր Յունայթեդն» ուժեղ էր «Վուլվերհեմփթոնից», «Աստոն Վիլան»՝ «Տոտենհեմից» (տեսանյութ)

Անգլիայի առաջնության 36-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդն» «Օլդ Տրաֆորդում» մրցեց «Վուլվերհեմփթոնի» հետ։ Հոլանդացի Էրիկ Տեն Հագի գլխավորած թիմը հաղթեց 2:0 հաշվով։

Աչքի ընկան ֆրանսիացի հարձակվող Անտոնի Մարտիալը եւ արգենտինացի հարձակվող Ալեխանդրո Գարնաչոն։

35 խաղից հետո «Մանչեսթեր Յունայթեդը» 66 միավորով չորրորդ տեղում է։ Նույնքան միավոր ունի երրորդ տեղում գտնվող «Նյուքասլ Յունայթեդը»։ «Վուլվերհեմփթոնը» (36 խաղ) 13-րդն է՝ 40 միավոր։

«Աստոն Վիլան» ընդունեց Լոնդոնի «Տոտենհեմին» եւ պարտության մատնեց 2:1 հաշվով։

Իսպանացի Ունաի Էմերիի գլխավորած թիմին հաղթանակ բերեցին անգլիացի կիսապաշտպան Ջեյքոբ Ռեմսիի եւ բրազիլացի կիսապաշտպան Դուգլաս Լուիսի գոլերը։

«Աստոն Վիլան» 57 միավորով հավասարվեց 6-րդ տեղում գտնվող «Տոտենհեմին» եւ 7-րդն է։

Անգլիայի առաջնություն, 36-րդ տուր

«Մանչեսթեր Յունայթեդ» - «Վուլվերհեմփթոն»՝ 2:0 (տեսանյութ)

Անտոնի Մարտիալ, 32, Ալեխանդրո Գարնաչո, 90+5

«Աստոն Վիլա» - «Տոտենհեմ»՝ 2:1 (տեսանյութ)

Ջեյքոբ Ռեմսի, 8, Դուգլաս Լուիս, 72 - Հարի Քեյն, 90, 11մ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով