11:54  ,  12 մայիսի, 2023

Ստամբուլը կարող է զրկվել Չեմպիոնների լիգայի եզրափակիչից

Ստամբուլը կարող է զրկվել Չեմպիոնների լիգայի եզրափակիչն անցկացնելու հնարավորությունից, եթե Թուրքիայի նախագահական ընտրություններից հետո երկրում լինի անկայուն իրավիճակ, անկարգություններ, հաղորդում է բրիտանական Daily Mail-ը։

ՈւԵՖԱ-ն արդեն մշակել է պահեստային տարբերակ՝ հարցում ուղարկելով Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիային։ Անհրաժեշտության դեպքում Չեմպիոնների լիգայի եզրափակիչ հանդիպումը կանցկացվի Լիսաբոնում։

Թուրքիայի նախագահական ընտրությունը տեղի կունենա մայիսի 14-ին։ Չեմպիոնների լիգայի եզրափակիչը հունիսի 10-ին է։

Ստամբուլը նախորդ չորս տարում երկու անգամ զրկվել է Չեմպիոնների լիգայի եզրափակիչից՝ 2020 եւ 2021 թվականներին կորոնավիրուսի պանդեմիայի հետեւանքով։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում