Հնարավոր է՝ կշարունակեմ աշխատել «Մերսեդեսում», հայտարարել է ֆորմուլա-1-ի յոթակի չեմպիոն, «Մերսեդես» թիմի գերմանացի ավտոարշավորդ Միխայել Շումախերը, ով ընթացիկ մրցաշրջանի վերջում կավարտի կարիերան:
«Հնարավոր է, որ ես կշարունակեմ աշխատել «Մերսեդեսում»: Մրցաշրջանի վերջում թիմի հետ կմտածենք՝ պե՞տք է շարունակենք համագործակությունը, թե՝ ոչ: Ավտոարշավներն ինձ շատ բան են տվել, սակայն չեմ կարծում, որ շատ կկարոտեմ ֆորմուլա-1-ը, այլապես կշարունակեի կարիերաս: Ուրախ եմ, որ ազատ ժամանակ ունեմ եւ կարող եմ մտածել, թե ինչով պետք է զբաղվեմ»,- Շումախերի խոսքը փոխանցում է f1news.ru-ն:
Հիշեցնենք, որ Միխայիլ Շումախերը 155 անգամ հաղթել է Գրան պրիներում։ Նրա պայմանագիրը «Մերսեդեսի» հետ ավարտվում է այս տարի։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
01:02 , 28 օգոստոսի
00:07 , 28 օգոստոսի
23:43 , 27 օգոստոսի 
23:31 , 27 օգոստոսի 
22:05 , 27 օգոստոսի
21:59 , 27 օգոստոսի
19:07 , 27 օգոստոսի 
18:01 , 27 օգոստոսի
17:04 , 27 օգոստոսի
16:05 , 27 օգոստոսի