Անգլիայի առաջնության 35-րդ տուրում «Արսենալը» հյուրընկալվեց «Նյուքասլ Յունայթեդին»։ Իսպանացի Միկել Արտետայի գլխավորած թիմն առավելության հասավ 2:0 հաշվով։
14-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց հյուրերի նորվեգացի կիսապաշտպան Մարտին Էդեգորը։ 71-րդ րոպեին սեփական դարպասը գրավեց «Նյուքասլի» շվեյցարացի պաշտպան Ֆաբիան Շերը։
35 խաղից հետո «Արսենալը» 81 միավորով երկրորդն է եւ առաջատար «Մանչեսթեր Սիթիից» (34 խաղ) հետ է 1 միավոր։ «Նյուքասլը» (34 խաղ) երրորդն է՝ 65 միավոր։
Անգլիայի առաջնություն, 35-րդ տուր
«Նյուքասլ Յունայթեդ» - «Արսենալ»՝ 0:2 (տեսանյութ)
Մարտին Էդեգոր, 14, Ֆաբիան Շեր, 71, ինքնագոլ
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում