16:50  ,  7 մայիսի, 2023

«Յուվենտուսն» ուժեղ էր «Ատալանտայից» (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 34-րդ տուրում Թուրինի «Յուվենտուսը» Բերգամոյում հյուրընկալվեց «Ատալանտային»։ Իտալացի Մասիմիլիանո Ալեգրիի գլխավորած թիմն առավելության հասավ 2:0 հաշվով։

Աչքի ընկան անգլիացի հարձակվող Սեմյուել Այլինգն ու սերբ հարձակվող Դուշան Վլահովիչը։

«Յուվենտուսը» 66 միավորով երկրորդն է եւ 2 միավոր առաջ է երրորդ տեղ նահանջած «Լացիոյից»։ «Ատալանտան» 6-րդն է՝ 58 միավոր։

Իտալիայի առաջնություն, 34-րդ տուր

«Ատալանտա» - «Յուվենտուս»՝ 0:2 (տեսանյութ)

Սեմյուել Այլինգ, 56, Դուշան Վլահովիչ, 90+8

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում