22:22  ,  6 մայիսի, 2023

«Լիվերպուլի» 6-րդ անընդմեջ հաղթանակը Պրեմիեր լիգայում (տեսանյութ)

Անգլիայի առաջնությունում 6-րդ անընդմեջ հաղթանակը տարավ փոխչեմպիոն «Լիվերպուլը»։ 35-րդ տուրում գերմանացի Յուրգեն Կլոպի գլխավորած թիմը տանը մրցեց «Բրենթֆորդի» հետ եւ հաղթեց նվազագույն հաշվով։

Միակ գոլը 13-րդ րոպեին խփեց եգիպտացի հարձակվող Մոհամեդ Սալահը։

«Լիվերպուլը» 62 միավորով 5-րդն է, «Բրենթֆորդը» 9-րդ տեղում է՝ 50 միավոր։

Անգլիայի առաջնություն, 35-րդ տուր

«Լիվերպուլ» - «Բրենթֆորդ»՝ 1:0 (տեսանյութ)

Մոհամեդ Սալահ, 13

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով