Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջնության 28-րդ տուրից տեղափոխված խաղում «Բրայթոնն» ընդունեց «Մանչեսթեր Յունայթեդին» եւ հաղթեց նվազագույն հաշվով (տեսանյութ)։
Ավելացված 9-րդ րոպեին 11-մետրանոցն արդյունավետ իրացրեց արգենտինացի կիսապաշտպան Ալեքսիս Մաք Ալիսթերը։
«Մանչեսթեր Յունայթեդը» 33 խաղից հետո 63 միավորով չորրորդն է եւ 2 միավոր է հետ երրորդ տեղում գտնվող «Նյուքասլ Յունայթեդից»։ «Բրայթոնը» (32 խաղ) 6-րդն է՝ 55 միավոր։
Անգլիայի առաջնություն, 28-րդ տուրից տեղափոխված խաղ
«Բրայթոն» - «Մանչեսթեր Յունայթեդ»՝ 1:0 (տեսանյութ)
Ալեքսիս Մաք Ալիսթեր, 90+9, 11մ
Alexis Mac Allister's unstoppable late penalty secures all three points for the Seagulls #BHAMUN pic.twitter.com/LsGFPJLUYS
— Premier League (@premierleague) May 4, 2023
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում