01:06  ,  4 մայիսի, 2023

«Մանչեսթեր Սիթիի» եւ «Լիվերպուլի» հաղթանակները (տեսանյութ)

Անգլիայի առաջնության 28-րդ տուրից տեղափոխված խաղում չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» տանը մրցեց Լոնդոնի «Վեստ Հեմի» հետ։ Կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմը հաղթեց 3:0 հաշվով։

Գոլերը խփեցին հոլանդացի պաշտպան Նաթան Ակեն, նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդը եւ անգլիացի կիսապաշտպան Ֆիլ Ֆոդենը։

Հոլանդը 35 գոլով դարձավ Պրեմիեր լիգայի ռեկորդակիրը մեկ մրցաշրջանում խփած գոլերի քանակով։

33 խաղից հետո «Մանչեսթեր Սիթին» 79 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 1 միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող Լոնդոնի «Արսենալից», որն անցկացրել է 34 հանդիպում։ «Վեստ Հեմը» 15-րդն է՝ 34 միավոր։

Փոխչեմպիոն «Լիվերպուլն» ընդունեց «Ֆուլհեմին»։ Գերմանացի Յուրգեն Կլոպի գլխավորած թիմն առավելության հասավ նվազագույն հաշվով։ Միակ գոլը 11-մետրանոցից խփեց եգիպտացի հարձակվող Մոհամեդ Սալահը։

«Լիվերպուլը» 59 միավորով 5-րդն է, «Ֆուլհեմը» 10-րդն է՝ 45 միավոր։

Անգլիայի առաջնություն, 28-րդ տուրից տեղափոխված հանդիպումներ

«Մանչեսթեր Սիթի» - «Վեստ Հեմ»՝ 3:0 (տեսանյութ)

Նաթան Ակե, 50, Էրլինգ Հոլանդ, 70, Ֆիլ Ֆոդեն, 85

«Լիվերպուլ» - «Ֆուլհեմ»՝ 1:0 (տեսանյութ)

Մոհամեդ Սալահ, 39, 11մ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում