00:33  ,  4 մայիսի, 2023

Էրլինգ Հոլանդը՝ Պրեմիեր լիգայի բացարձակ ռեկորդակիր (տեսանյութ)

Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիում» առաջին մրցաշրջանն անցկացնող 22-ամյա նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդը պատմական ռեկորդի հեղինակ դարձավ։ Նա Պրեմիեր լիգայի մեկ մրցաշրջանում ամենաշատ գոլ խփած ֆուտբոլիստն է պատմության մեջ։

Անգլիայի առաջնության 28-րդ տուրի խաղում «Մանչեսթեր Սիթին» ընդունել է «Վեստ Հեմին» եւ հաղթում է 2:0 հաշվով։ Կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմի երկրորդ գոլը խփեց Էրլինգ Հոլանդը (տեսանյութ)։ Այս մցաշրջանում նա 35 անգամ գրավել է մրցակիցների դարպասը։

Հոլանդը գերազանցեց Ալան Շիրերի (1994/1995) եւ Էնդի Քոուլի (1993/1994) ռեկորդները։ Նրանք 34-ական գոլ խփել են 42 տուրից բաղկացած առաջնություններում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում