19:17  ,  30 ապրիլի, 2023

«Նյուքասլ Յունայթեդի» եւ «Մանչեսթեր Յունայթեդի» հաղթանակները (տեսանյութ)

Անգլիայի առաջնության 34-րդ տուրում «Նյուքասլ Յունայթեդն» ընդունեց «Սաութհեմփթոնին» եւ առավելության հասավ 3:1 հաշվով։

«Նյուքասլը» 33 խաղից հետո 65 միավորով երրորդն է։

«Մանչեսթեր Յունայթեդը» նվազագույն հաշվով հաղթեց «Աստոն Վիլային» եւ 32 խաղից հետո 63 միավորով չորրորդն տեղում է։ «Աստոն Վիլան» (34 խաղ) 6-րդն է՝ 54 միավոր։

Անգլիայի առաջնություն, 34-րդ տուր

«Նյուքասլ Յունայթեդ» - «Սաութհեմփթոն»՝ 3:1 (տեսանյութ)

Կալում Ուիլսոն, 54, 81, Թեո Ուոլքոթ, 79, ինքնագոլ - Սթյուարթ Արմստրոնգ, 41

«Մանչեսթեր Յունայթեդ» - «Աստոն Վիլա»՝ 1:0 (տեսանյութ)

Բրունու Ֆերնանդեշ, 39

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով