19:07  ,  30 ապրիլի, 2023

«Մանչեսթեր Սիթին» հաղթեց «Ֆուլհեմին» եւ բարձրացավ առաջին տեղ (տեսանյութ)

Անգլիայի առաջնության 34-րդ տուրում չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» Լոնդոնում հյուրընկալվեց «Ֆուլհեմին» եւ պարտության մատնեց 2:1 հաշվով՝ բարձրանալով առաջին տեղ։

Կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմին հաղթանակ բերեցին նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդի եւ արգենտինացի հարձակվող Խուլիան Ալվարեսի գոլերը։

«Մանչեսթեր Սիթին» 32 խաղից հետո ունի 76 միավոր։ Երկրորդ տեղ նահանջած Լոնդոնի «Արսենալը» 33 խաղում վաստակել է 75 միավոր։ «Ֆուլհեմը» 10-րդն է՝ 45 միավոր։

Անգլիայի առաջնություն, 34-րդ տուր

«Ֆուլհեմ» - «Մանչեսթեր Սիթի»՝ 1:2 (տեսանյութ)

Կառլոս Վինիսիուս, 15 - Էրլինգ Հոլանդ, 3, 11մ, Խուլիան Ալվարես, 36

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով