16:25  ,  30 ապրիլի, 2023

«Ինտերը» կամային հաղթանակի հասավ «Լացիոյի» նկատմամբ (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 32-րդ տուրում փոխչեմպիոն Միլանի «Ինտերն» ընդունեց Հռոմի «Լացիոյին» եւ կամային հաղթանակ տարավ 3:1 հաշվով։

Հայաստանի հավաքականի նախկին ավագ, կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն «Ինտերի» մեկնարկային կազմում էր։ 27-րդ րոպեին նա գրավեց մրցակցի դարպասը, սակայն խաղից դուրս վիճակի պատճառով գոլը չգրանցվեց։ 3 րոպե անց «Լացիոյի» բրազիլացի կիսապաշտպան Ֆելիպե Անդերսենը դարձավ գոլի հեղինակ։

Մխիթարյանը փոխարինվեց 61-րդ րոպեին։

«Ինտերը» հավասարությունը վերականգնեց 78-րդ րոպեին արգենտինացի հարձակվող Լաուտարո Մարտինեսի խփած գոլի շնորհիվ։ Իտալացի Սիմոնե Ինձագիի գլխավորած թիմի հաղթական գոլը 5 րոպե անց խփեց գերմանացի պաշտպան Ռոբին Գոսենսը։ Երկու գոլային փոխանցումն էլ կատարեց բելգիացի հարձակվող Ռոմելու Լուկակուն։ 90-րդ րոպեին Լուկակուն նաեւ դուբլ ձեւակերպեց։

«Լացիոն» 61 միավորով երկրորդ տեղում է եւ 17 միավոր հետ է առաջատար «Նապոլիից», որն արդեն այս տուրում կարող է ապահովել տիղտոսը, եթե հաղթի «Սալերնիտանային»։ «Ինտերը» 57 միավորով չորրորդն է։

Իտալիայի առաջնություն, 32-րդ տուր

«Ինտեր» - «Լացիո»՝ 3:1 (տեսանյութ)

Լաուտարո Մարտինես, 78, 90, Ռոբին Գոսենս, 83 - Ֆելիպե Անդերսեն, 30

«Նապոլի» - «Սալերնիտանա»՝ 17:00 (Երեւանի ժամանակ)

«Կրեմոնեզե» - «Վերոնա»՝ 17:00

«Սասուոլո» - «Էմպոլի»՝ 17:00

«Ֆիորենտինա» - «Սամպդորիա»՝ 20:00

«Բոլոնիա» - «Յուվենտուս»՝ 22:45

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով