01:00  ,  30 ապրիլի, 2023

«Բարսելոնա» - «Բետիս»՝ 4:0 (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 32-րդ տուրում առաջատար «Բարսելոնան» ընդունեց Սեւիլիայի «Բետիսին»։ Իսպանացի Չավիի գլխավորած թիմն առավելության հասավ 4:0 հաշվով։

Հյուրերի դարպասը գրավեցին դանիացի պաշտպան Անդրեաս Կրիստենսենը, լեհ հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին, բրազիլացի հարձակվող Ռաֆինյան։ Իսպանիայի հավաքականի հարձակվող Անսու Ֆատիի սուր փոխանցումից հետո «Բետիսի» իսպանացի պաշտպան Էդգար Գոնսալեսը դարձավ ինքնագոլի հեղինակ։

«Բարսելոնան» 79 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 11 միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող «Ռեալից»։ «Բետիսը» 6-րդն է՝ 42 միավոր։ «Բարսելոնան» ապահովեց տեղը լավագույն քառյակում եւ Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի ուղեգիրը։

Իսպանիայի առաջնություն, 32-րդ տուր

«Բարսելոնա» - «Բետիս»՝ 4:0 (տեսանյութ)

Անդրեաս Կրիստենսեն, 14, Ռոբերտ Լեւանդովսկի, 36,  Ռաֆինյա, 39, Գվիդո Ռոդրիգես, 82, ինքնագոլ

Հեռացում՝ Էդգար Գոնսալես («Բետիս»), 33, երկրորդ դեղին քարտ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում