19:25  ,  28 ապրիլի, 2023

Մադրիդ․ Կարեն Խաչանովը դուրս եկավ երրորդ շրջան

Աշխարհի 12-րդ ռակետ Կարեն Խաչանովը դուրս եկավ Մադրիդի «Մասթերս» մրցաշարի երրորդ շրջան։ Հայ թենիսիստը մրցեց աշխարհի 97-րդ ռակետ, բրազիլացի Տիագո Մոնտեյրոյի հետ եւ առավելության հասավ երեք սեթում՝ 6:3, 3:6, 6:3։ Պայքարը տեւեց 2 ժամ եւ 2 րոպե։

Կարեն Խաչանովի հաջորդ մրցակիցը կլինի ֆրանսիացի Կենտեն Ալիսի եւ իսպանացի Ռոբերտո Բաուտիստա-Ագուտի դիմակայության հաղթողը։

Մադրիդի «Մասթերսի» մրցանակային հիմնադրամը 7,7 միլիոն եվրո է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում