00:56  ,  28 ապրիլի, 2023

«Ֆիորենտինան» դուրս եկավ եզրափակիչ եւ կխաղա «Ինտերի» հետ

«Ֆիորենտինան» դուրս եկավ Իտալիայի գավաթի խաղարկության եզրափակիչ։

Կիսաեզրափակիչի պատասխան խաղում «Ֆիորենտինան» մրցեց «Կրեմոնեզեի» հետ։ Գրանցվեց ոչ ոքի՝ 0:0: Առաջին խաղում 2:0 հաշվով առավելության էր հասել «Ֆիորենտինան», որի մրցակիցը եզրափակիչում կլինի «Ինտերը»։

Միլանյան թիմը կիսաեզրափակիչում պայքարից դուրս էր թողել Թուրինի «Յուվենտուսին» (1:1, 1:0):

Իտալիայի գավաթ, կիսաեզրափակիչ, պատասխան խաղ

«Ֆիորենտինա» - «Կրեմոնեզե»՝ 0:0 (առաջին խաղ՝ 2:0)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով