00:57  ,  27 ապրիլի, 2023

«Մանչեսթեր Սիթի» - «Արսենալ»՝ 4:1 (տեսանյութ)

Անգլիայի առաջնության 33-րդ տուրում չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» տանը մրցեց ընթացիկ առաջատար «Արսենալի» հետ։ Կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմը հաղթեց 4:1 հաշվով։

Դուբլի հեղինակ դարձավ բելգիացի կիսապաշտպան Կեւին Դե Բրույնեն։ Երկու դեպքում էլ նրան գոլային փոխանցում կատարեց նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդը։ Աչքի ընկավ նաեւ անգլիացի պաշտպան Ջոն Սթոունզը։

Վերջին րոպեներին «Արսենալից» հաշվի տարբերությունը կրճատեց անգլիացի պաշտպան Ռոբ Հոլդինգը։

Ավելացված ժամանակում մանչեսթերյան թիմի չորրորդ գոլը խփեց Էրլինգ Հոլանդը։

«Մանչեսթեր Սիթին» 31 խաղից հետո 73 միավորով երկրորդն է եւ «Արսենալից» (33 խաղ) հետ է 2 միավոր։

Անգլիայի առաջնություն, 33-րդ տուր

«Մանչեսթեր Սիթի» - «Արսենալ»՝ 4:1 (տեսանյութ)

Կեւին Դե Բրույնե, 7, 54, Ջոն Սթոունզ, 45+1, Էրլինգ Հոլանդ, 90+5 - Ռոբ Հոլդինգ, 87

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով