21:52  ,  26 ապրիլի, 2023

«Ինտերի» մեկնարկային կազմը

Իտալիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի պատասխան խաղում «Ինտերը» կընդունի Թուրինի «Յուվենտուսին»։ Միլանյան թիմի իտալացի գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին հրապարակել է մեկնարկային կազմը՝ ընդգրկելով նաեւ Հայաստանի հավաքականի նախկին ավագ, կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին։

«Ինտեր»․ Օնանա, Դարմիան, Աչերբի, Բաստոնի, Դյումֆրիս, Բարելա, Չալհանօգլու, Մխիթարյան, Դիմարկո, Ջեկո, Մարտինես։

«Ինտեր» - «Յուվենտուս» հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:00-ին։ Թուրինում տեղի ունեցած առաջին խաղում գրանցվել էր ոչ ոքի՝ 1:1:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով