Ֆուտբոլի Անգլիայի գավաթի խաղարկության 152 տարվա պատմության մեջ առաջին անգամ տիտղոսն իրար հետ դիմակայությունում կվիճարկեն «Մանչեսթեր Սիթին» ու «Մանչեսթեր Յունայթեդը»։
Կիսաեզրափակիչում «Մանչեսթեր Յունայթեդը» պայքարից դուրս է թողել «Բրայթոնին», «Մանչեսթեր Սիթին»՝ «Շեֆիլդ Յունայթեդին»։
Եզրափակիչը տեղի կունենա հունիսի 3-ին Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում։
Անգլիայի գավաթի խաղարկությունում տիտղոսների քանակով ռեկորդակիրը Լոնդոնի «Արսենալն» է՝ 14: «Մանչեսթեր Յունայթեդը» 12 գավաթով երկրորդն է։ «Մանչեսթեր Սիթին» 6 անգամ է հաղթել այս մրցաշարում։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում